Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հեմոֆիլիային նվիրված աշխատաժողով

ՀՀ ԱՆ. Հեմոֆիլիային նվիրված աշխատաժողով

Մեկնարկեց «Հեմոֆիլիայի բուժօգնություն» խորագրով կրթական 2-օրյա սեմինարը, որը կազմակերպվել է ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի», Հեմոֆիլիայի միջազգային ֆեդերացիայի և հեմոֆիլիայի հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով:

ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշեց, որ հեմոֆիլիայով հիվանդների բուժօգնության հիմնահարցերը շարունակում են մնալ առողջապահության համակարգի կարևորագույն խնդիրներից և, որ նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն բժշկագիտության զարգացման համար:

«Հեմոֆիլիայով հիվանդների բուժօգնության խնդիրներին նվիրված այս աշխատաժողովը, կարծում ենք, որ մեծապես կնպաստի մեր երկրում այս հիվանդության բուժման մեթոդների բարելավմանն ու փորձի փոխանակմանը», - ընդգծեց Ծաղիկ Վարդանյանը:

Սեմինարի շրջանակներում հեմոֆիլիայի ոլորտի անվանի բժիշկներ՝ Վաշինգտոնի համալսարանի բջջային և գենային թերապիայի ղեկավար պրոֆ. Գլեն Պիռսը, Միլանի «Ospedale Maggiore Policlinico» համալսարանի հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ֆլորա Պիովանդին, Եգիպտոսի Shabrawishi հիվանդանոցի փոխներարկաբանության և հեմոֆիլիայի կենտրոնի ղեկավար Մեգդի Էլեքիաբին, Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար բժիշկ Հաֆառը և այլոք ներկայացրեցին հեմոֆիլիայի ախտորոշման նորությունները, բուժման նոր մոտեցումները, հիվանդության բարդությունների դեմ պայքարի միջոցները, հիվանդների կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև հիվանդության առանձնահատուկ դեպքերը:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում կա հեմոֆիլիայով ախտորոշված 234 հիվանդ, որոնցից 54-ը երեխաներ են: Տարեկան ախտորոշվում է հիվանդության 6-8 նոր դեպք: Հիվանդների բուժօգնությունն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից գնված և հումանիտար օգնությամբ ստացված մակարդման գործոնների կիրառման միջոցով, որոնց քանակը չնայած վերջին տարիներին անհամեմատ ավելացել է, սակայն դեռևս բավարար չէ ժամանակակից մոտեցումներին համապատասխան բուժօգնություն իրականացնելու և բարդություններից խուսափելու համար: Հիվանդներից շատերը շարունակում են առնչվել հաշմանդամության խնդիրների հետ, տուժում է նրանց կյանքի որակը:

Չնայած ունեցած խնդիրներին, վերջին տարիներին հեմոֆիլիայի ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց, մասնավորապես` լաբորատորիան վերազինվել է հեմոֆիլիայի ժամանակակից ախտորոշման համար անհրաժեշտ կարևորագույն սարքավորումներով, ներդրվել են հեմոֆիլիայի ախտորոշման նորագույն մեթոդներ: Իրականացվել են հեմոֆիլիայի հոդային բարդությունների բուժման նոր մեթոդներ, ստեղծվել են հիվանդների համար կրթական մեթոդական ձեռնարկներ, մշակվել են արտերկրում հեմոֆիլիայով զբաղվող ֆոնդերի հետ համատեղ ծրագրեր, որոնց շրջանակներում հեմոֆիլիայով զբաղվող բժիշկների թիմը հնարավորություն է ունեցել վերապատրաստվել արտերկրի առաջադեմ հիվանդանոցներում, կատարվել են մարզային այցեր և հիվանդների խորհրդատվություն:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ